Լիտվայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի հանդիպումները արդեն վկայում են, որ այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի հավասարակշռությունը պահել Արեւմուտքի եւ ՌԴ–ի միջեւ։
Այս մասին գրել է թուրքական Cumhuriyet–ը՝ հենվելով ՆԱՏՕ–ի գագաթնաժողով մեկնելուց առաջ Էրդողան–Բայդեն հեռախոսազրույցի բովանդակության եւ Լիտվայում Էրդողանի հանդիպումների արդյունքներին։
Ըստ թուրքական պարբերականի՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են, իսկ Թուրքիան որպես դաշնակից առանց պայմանի պետք է լինի Արեւմուտքի կողքին։
«ԱՄՆ–ի համար խիստ կարեւոր է, որ Թուրքիան ՌԴ–ի հետ առճակատմանը լինի ՆԱՏՕ—ի կողքին։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին օրակարգում է Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիան դեռ չի հաստատել։ Դրա դիմաց Թուրքիան նաեւ պահանջում է իր առաջ բացել ԵՄ անադամակցությունը։
Սակայն Եվրամիությունը այս 32 տարվա մեջ բացի բնական ընդլայնումից հիմնարար քաղաքականություն չի ստեղծել։ Գործընթացը առաջ է գնացել ռազմական արդյունաբերության վրա հիմնված ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանը ստիպվախ կլինի ընդդիմության հետ քայլեր մտածել՝ հակազդելու Արեւուտքի ճնշումներին»,–գրել է Cumhuriyet–ը։