Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ից, քանի որ Մոսկվայի գործողությունները վտանգավոր է համարում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի գագաթաժողովից առաջ։

«Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը վտանգավոր է»,- ասել է նա։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ միջուկային պատերազմը չի կարող շահել եւ երբեք չպետք է սկսվի։ ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է Ռուսաստանի գործողություններին, մենք դատապարտում ենք այն հայտարարությունները, որ Ռուսաստանը միջուկային մարտավարական զենք կտեղակայի Բելառուսում։ Մենք առայժմ որեւէ փոփոխություն չենք տեսել ռուսական միջուկային ուժերի տեղակայման հարցում, որոնք ՆԱՏՕ պատասխան գործողություններ կպահանջեին»,- ասել է նա։


«Ինչ վերաբերում է Զապորոժիեի ԱԷԿ իրավիճակին, ապա մեր ազդանշանը Ռուսաստանին այն է, որ անհրաժեշտ է, որ նա դուրս բերի իր ուժերը, քանի որ նրա գործողությունները Զապորոժիեում խափանում են Եվրոպայում ամենամեծ այդ կայանի անվտանգությունը»,- պատասխանել է Սթոլտենբերգը լրագրողների հարցերին Կիեւի այն հայտարարությունների մասին, թե Մոսկվան իբր «միջուկային միջադեպ է պատրաստում ԶԱԷԿ-ում»։