Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զայրացրել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի համար անընդունելի ձեւակերպումները։ Այս մասին նա հայտնել է Telegram-ում։
«Մենք ահազանգեր ենք ստացել, որ քննարկվում են առանց Ուկրաինայի ձեւակերպումներ։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ դրանք ձեւակերպումներ են միայն հրավերով, այլ ոչ թե Ուկրաինայի անդամակցությամբ»,-նշել է նա։
«Աննախադեպ եւ անհեթեթ է, երբ չկա որեւէ ժամկետ եւ Ուկրաինայի հրավերի, եւ անդամակցության համար, եւ երբ դրա փոխարեն ավելացվում է ինչ-որ տարօրինակ ձեւակերպում նույնիսկ Ուկրաինային հրավիրելու «պայմանների» մասին»,-նշել է Զելենսկին։
«Ռուսաստանի համար դա նշանակում է մոտիվացիա՝ հետագայում եւս շարունակելու իր ահաբեկչությունը։
Անորոշությունը թուլություն է»,-ասել է Զելենսկին։