«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս լարվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հարաբերությունները։ Անդրեասյանը, ով դատական համակարգը որոշել է ամբողջությամբ կառավարել, Թադեւոսյանին զգուշացրել է, որ պիտի կապը խզի արտաքին աշխարհի հետ` իրավապահ եւ պետական մյուս մարմինների հետ չպետք է կոնտակտի մեջ մտնի՝ քրեական խնդրահարույց գործերի հետ կապված:
Որ բոլոր կոնտակտները պետք է իրականացվեն իր միջոցով: Նա էլ պետք է բոլորին ասի` ճշտեք, դիմեք Անդրեասյանին՝ լինի դա կառավարություն, դատախազություն, թե այլ մարմին։ Թադեւոսյանի եւ Անդրեասյանի միջեւ լարվածության մասին տեղյակ են նաեւ իրավապահ համակարգի մյուս դերակատարները։
Մեզ պատմեցին, որ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է այցելել վճռաբեկ` մոտ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Թադեւոսյանի հետ: Դրանով մեսիջ ուղղելով Անդրեասյանին, որ ինքը չի կարող թելադրել գլխավոր դատախազին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում