Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է ԱՄՆ եւ պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ, հաղորդում է ESPN-ը։
«Իմ մտածելակերպն ու տրամադրվածությունը չեն փոխվում։ Որ լիգայում էլ խաղամ, ձգտում եմ ցուցադրել իմ առավելագույնը։ Ես այստեղ էլ կշարունակեմ ցուցադրել ֆուտբոլի ամենաբարձր մակարդակը։
Ես եւ ընտանիքս ուրախ ենք այս որոշման համար։ Մենք պատրաստ ենք փոփոխությունների եւ անհամբեր սպասում ենք նոր մարտահրավերին»,- ասել է Մեսին։
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։