Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումից առաջ «տաքացել էր», գրում է Bloomberg-ը։

Նույն օրը՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահին զարացրել էր այն, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետներ չէին նշել, եւ դա անվանել էր «աբսուրդային» որոշում:


Այդ պոռթկումն, իր հերթին, զայրացրել էր գործընկերներին, որոնք միլիարդավոր դոլարների զենք և օգնություն են փոխանցել Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար: ԱՄՆ-ն Զելենսկու սոցցանցային հարձակումից առաջ որևէ նախազգուշացում չէր ստացել:

Վիլնյուսում ընթրիքին ներկաներից մեկի խոսքով, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերադարձել էր իր հյուրանոց, մյուս երկրների առաջնորդները Զելենսկիին հստակ ուղերձ են փոխանցել:

Զելենսկուն ասվել է՝ պետք է հանգստանաս և դիտարկես ամբողջական փաթեթը։ Ընդհանուր առմամբ՝ Մեծ Յոթնյակի երկրները վերահաստատել են Ուկրաինայի հնարավոր անդամակցության վճռականությունը ու նոր ավտանգության երաշխիքներ են տրամադրել։

«Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, մարդիկ ցանկանում են երախտագիտություն տեսնել»,- հաջորդ առավոտ լրագրողների հետ զրույցում ասել է Միացիյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ «Դուք համոզում եք երկրներին հրաժարվել զենքի և զինամթերքի իրենց պաշարներից»,- հավելել է նա:

Կուլիսային վիճաբանության մասին այս հաղորդումը հիմնված է գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված տասնյակից ավելի դիվանագետների և պաշտոնյաների վկայությունների վրա, որոնք մասնավոր զրույցներ քննարկելիս ցանկացել են անանուն մնալ։

ՆԱՏՕ-ի առաջնորդները Վիլնյուս ժամանելուն պես փորձում էին հարթել Ուկրաինայի անդամակցության հարցում առկա հակասությունները։ Նրանք այնպիսի ձևակերպումներ էին փնտրում, որոնք նման կլինեին առաջխաղացման և Ուկրաինան կարող էր ներկայացնել որպես առաջխաղացում, բայց մեծ հաշվով որևէ ձևով չէին մոտեցնի իրենց Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ ներքաշվելուն։