Հայաստանի երեք թիմեր հուլիսի 13-ին կմեկնարկեն Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում փոխչեմպիոն «Փյունիկը» կընդունի էստոնական «Նարվա Տրանսին»։ Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ալբանական «Էգնատիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:


Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ալաշկերտը» «Ուրարտու» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատին»։ Խաղը կմեկնարկի 21:00-ին։