Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել։


«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գործող` Նշան Բ․-ին պատկանող «Մերի» օծանելիքի խանութ– սրահում։ Այրվել է գովազդային վահանակ և մալուխ»,– գրում է կայքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։