Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն բանակցում է Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ։ Փարիզյան ակումբը համաձայնել է 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղային համարը (7) փոխանցել պորտուգալացի ֆուտբոլիստին, որը բանակցության ժամանակ արծարծել է նաեւ այս հարցը, հաղորդում է DefencaCentral-ը։
Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ եւ 2024թ․ հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Այս տարվա ձմռանը Ժոաու Ֆելիշին վարձակալել էր Լոնդոնի «Չելսին»։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։