Ռուսաստանն Ուկրաինային F-16 կործանիչների փոխանցում ը դիտարկում է որպես միջուկային սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «ԱՄՆ-ն եւ նրա ՆԱՏՕ-ական արբանյակները Ռուսաստանի հետ ուղղակի զինված բախման ռիսկեր են ստեղծում, եւ դա հղի է աղետալի հետեւանքներով»։
«Իրադարձությունների խիստ վտանգավոր զարգացման միայն մեկ օրինակ է ԱՄՆ-ի՝ Կիեւի ռեժիմին F-16 կործանիչներ հանձնելու ծրագրերը»,-ասել է նա։
«Ուկրաինայի զինված ուժերի մոտ նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտարկվի որպես Արեւմուտքի կողմից միջւկային ոլորտում սպառնալիք»,-հավելել է Լավրովը։