ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի ՀՀ նախագահն ու ՌԴ նախագահը նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել աշխատանքային խումբ ստեղծելու հարցի շուրջ:

Այնուհետև աշխատանքային խմբի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև տեղի էր ունեցել պաշտոնական երեք և ոչ պաշտոնական մի քանի հանդիպումներ:

Հաշվի առնելով սեպտեմբերի երեքին ՀՀ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ, որոշում կայացվեց ձևավորել բանակցային փաթեթ և աշխատանքային խումբ: