Աննա Սեդակովայի «Между нами» երգի տեսահոլովակի նկարահանումները ավարտվել են Կիևում: Տեսահոլովակում երգչուհին հանդես է գալիս գրեթե մերկ: Ինչպես պարզվել է տեսահոլովակի այսպիսի անկեղծությունը ռեժիսորի մտահաղացումն է եղել:
Տեսահոլովակի ռեժիսոր Եվգենի Տիմոխինը, ով հայտնի է KAZAKY խմբի հետ աշխատանքով, երգչուհու և տեսահոլովակում նրա ընկերոջ առջև դրել է բարդ խնդիր:
Տեսահոլավակի գործողությունները տեղի են ունենում փակ տարածությունում միակ սենյակի տարածքում,որի պատերը և առաստաղը սկսում են բառացիորեն պտտվել օդում լցված կրքից: Զգացմունքների արտահայտման համար սահմաններ չկան, ամեն ինչ թույլատրված է, ոչ մի արգելք չկա:
«Տեսահոլովակը իսկապես շատ թեժ է ստացվել: Յուրաքանչյուր կին պետք է ձգտի լինել սեքսուալ: Ես շատ ուրախ եմ, որ Между нами երգի տեսահոլավակը նկարահանել է անձամբ Եվգենի Տիմոխինը»,- իր տեսահոլովակի մասին նշել է Աննա Սեդակովան:

 

 

Լուսանկարները՝ cosmo.ru