Հուլիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Ինչպես տեղեկացրել է АPA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցերն Ադրբեջանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ, ընթացիկ կրավիճակը Լաչինի անցակետում, ինչպես նաեւ ԿԽՄԿ գործունեության հարցերն Արցախում։


«Քննարկումների ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է սահմանային կետով հայկական ծագմամբ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բուժական նպատակներով, ԿԽՄԿ միջնորդությամբ, անհրաժեշտ կանոնների պահպանմամբ», նշել է ԶԼՄ-ն։

«Հայկական ծագմամբ բնակիչների պահանջմունքների հետ կապված»՝ ադրբեջանական կողմը չի բացառում օգնության տրամադրման հնարավորությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ։