ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առեւտրի, գիտատեխնիկական ոլորտներին: