Քրեական հանցագործ Գեորգի Մանուկյանին՝ Թբիլիսցի Ժորիկ մականունով, հուլիսին ձերբակալել են Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում։ Մինչ այդ Ռուսաստանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Հունվարին 59-ամյա տղամարդուն հեռակա մեղադրել էին հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու հոդվածով, գրել է Baza-ն։

Ինչպես գրել է 93.RU-ն, 59-ամյա Մանուկյանին «թագադրել» են Վլադիմիր Վոլկովը (Վոլչոկ) եւ Ասլան Ուսոյանը (Հասան) 1993թ. Կրասնոդարում։ Քրեական հեղինակությունը բազմիցս կալանավորվել է երկրամասի մայրաքաղաքում, նա բանտարկվել է թմրանյութերի պատճառով։


2017թ. Թբիլիսցի Ժորիկը հայտնվել էր քննչական մեկուսարանում դրամաշորթության հոդվածով, սակայն 2020թ. դատարանը չեղարկել էր վճիռը։ Այդ ժամանակվանից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է գտնվում օրենքով գողը։ Ըստ օրենքի՝ արտահանձնումից անմիջապես հետո նա պետք է քննչական մեկուսարան ուղարկվի, քանի որ ավելի վաղ հեռակա կարգով նրա համար կալանք էր նախատեսված։