Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։


Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։