Այսօր գիշեր ժամը 02:30-ի սահմաններում քաղաքապետարանի դիմաց «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մեքենան քաղաքապետարանի մոտով ազատ փողոցով անցնելիս դանդաղեցրել է ընթացքը և հարվածել այդտեղ կայանած քաղաքացիական ակտիվիստներ Կարեն Հարությունյանի և Վահագն Մինասյանի մեքենաներին։
Այս մասին իմանում ենք Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Ակնհայտ կասկած կա, որ միտումնավոր են արել։
Այս պահին դեպքի վայրում են Կենտրոնի ոստիկանության պետը և ՃՈ պետը, նաև մի շարք այլ ոստիկաններ։ Ոստիկանները ասում են, որ մեքենաները պետք է տանել տուգանային հրապարակ, սակայն դրա կարիքը և հիմքերը չկան։ Փորձ են անում հեռացնել մեքենաները նստացույցի վայրից», - ասված է նրա հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ aravot.am