Թուրքիան եւ ՄԱԿ-ը փորձում են համոզել Ռուսաստանին երկարաձգել հացահատիկային գործարքի ժամկետը, գրում է Aydınlık-ը։

Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է հացահատիկային գործարքի ժամկետը հուլիսի 17-ից հետո երկարաձգելու համար, Անկարան դրական ելք է ակնկալում։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը:


«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ խզելու է համաձայնագիրը, եթե չլուծվեն համաձայնագրի շրջանակներում բոլոր չլուծված հարցերը։ Թուրքիան եւ ՄԱԿ-ը փորձում են համոզել Ռուսաստանին երկարաձգել անցած տարվա մայիսին ձեռք բերված եւ երկու ամսով երկարաձգված համաձայնագրի գործողության ժամկետը»,-գրում է թերթը։