Ռուսական Правда պարբերականում լույս է տեսել ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Երբ Правда.ru-ի խմբագիր Դմիտրի Սուդակովը ինձ առաջարկեց հրապարակել իմ մեկնաբանությունները, նա ինձ անվանեց «արդեն երկար տարիներ հակառուսական տեսանկյունով հանդես եկող» քաղաքական գործիչ: Իսկապես ռուս քաղաքացիները առաջին անգամ չեն իմ մասին լսում որպես իրենց հակառակորդի: Քանի որ այսօր իմ նպատակն է ոչնչացնել կեղծարարությունը, որը օգտագործում է Ռուսաստանի կառավարությունը իր իշխանությունը պահպանելու և կաշառակերությունը արդարացնելու համար, թույլ տվեք ինձ սկսել այդ անճշտության ուղմամբ: Ես հակառուսական չեմ: Ես ռուսամետ եմ, ավելի ռուսամետ քան այն ռեժիմը, որը այսօր վատ է կառավարում է ձեզ:
Ես հայտարարում եմ այս մասին, քանի որ հարգում եմ ձեր արժանապատվությունը և ինքնորոշման իրավունքը: Ես հավատում եմ, որ դուք պետք է ապրեք ձեր խղթի թելադրանքով, այլ ոչ թե կառավարության թելադրանքով: Ես հավատում եմ, որ դուք արժանի եք լավացնելու ձեր կյանքը, ապրելով երկրում, որտեղ տնտեսությունը ծաղկում է և բարիք է ստեղծում շատերի համար, այլ ոչ թե մի խումբ իշխանավորների համար: Դուք պետք է ապրեք իրավական պետությունում, որտեղ օրենքները պարզ են, արդար և գործում են հետևողականորեն և անաչառ: Ես հայտարարում եմ սա, քանի որ հավատում եմ, որ Ռուսաստանում ապրող մարդիկ ամերիկացիներից ոչ պակաս մեր Արարչի կողմից շնորհված են «կյանքի, ազատության իրավունքով և երջանկության ձգտումով», ինչպես վկայում է անկախության մասին ամերիկյան հայտարարագիրը:
Ռուս քաղաքացիները չէին կարող հարապարակել հայտարարությունը,որ ես այժմ կատարեցի: Նախագահ Պուտինը և նրա շրջապատը չեն հավատում այդպիսի արժեքների: Նրանք չեն հարգում ձեր արժանապատվությունը և չեն ընդունում ձեր իշխանությունը իրենց վրա: Նրանք պատժում են անհամաձայնությունը և ձերբակալում են ընդդիմադիրներին: Նրանք կեղծում են ձեր ընտրությունը: Նրանք հսկում ենք ձեր զանգվածային լրատվամիջոցները: Նրանք հետապնդում են, ահաբեկում են և արգելում են կազմակերպությունները, որոնք պաշտպանում են ձեր ինքնակառավարման իրավունքը: Իրենց իշխանությունը պահպանելու համար նրանք աջակցում են կաշառակերության ծաղկմանը ձեր դատարաններում և տնտեսությունում, ահաբեկում ենք և անգամ սպանում են լրագրողներին, որոնք փորձում են մերկացնել իրենց կաշառակերությունը:
Նրանք գրում են օրենքներ, որով անհաշտություն են սահմանում նրանց նկատմամբ, ում սեռական կողմնորոշումը նրանք քննադատում են: Նրանք բանտ են նստեցնում պանկ-ռոք խմբի անդամներին հանցագործության համար, որ նրա անդամները եղել են սադրիչ և վուլգար և համարձակություն են ունեցել ընդդիմանալ նախագահ Պուտինի կառավարման դեմ:
Սերգեյ Մագնիտսկին մարդու իրավունքների համար պայքարող չէր: Նա Մոսկովյան իրավաբանական կազմակերպությունում հաշվապահ էր: Նա սովորական ռուս մարդ էր, որ արտասովոր բան կատարեց: Նա մերկացրեց Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր մասնավոր ակտիվների գողությունը կառավարության կողմից: Նա հավատում էր օրենքի ուժին և համարում էր, որ ոչ մեկ չի կարող լինել օրենքից վեր: Իր համարձակության և հայացքների համար նա հայտնվեց Բուտիրսկի մեկուսարանում, որտեղ նրան պահում էին առանց դատի, որտեղ նրան ծեծի էին ենթարկել, ինչի պատճառով հիվանդացավ և մահացավ: Մահից հետո նրա նկատմամբ անցկացրեցին դատական լսումներ, որը հիշեցնում էր Ստալինյան ժամանակաշրջանը և որտեղ նա իհարկե ճանաչվեց մեղավոր: Դա հանցագործություն էր ոչ միայն Սերգեյ Մագնիտսկու դեմ, այլ հանցագործություն ամբողջ ռուս ժողովրդի և արդար, Սերգեյ Մագնիտսկուն և ձեզ արժան կառավարության ձեր իրավունքի դեմ :
ՌԴ նախագահը հայտարարում է, որ իր նպատակն է վերականգնել Ռուսաստանի մեծությունը ինչպես քաղաքացիների աչքին, այնպես էլ համաշխարհային ասպարեզում: Սակայն պարզ չէ ինչպես է դա անելու: Նա ձեզ տվել է տնտեսություն, որը հիմնված է մի քանի բնական ռեսուրսների վրա և կբարձրանա և կընկնի դրանց հետ միասին: Դրա ծաղկումը չի լինի երկարատև: Իսկ քանի դեռ այն կպահպանվի, այդ հարստությունները կլինեն կոռումպացված իշխանություն ունեցողների ձեռքին: Նա ձեզ տվել է քաղաքական համակարգ, որը պահպանվում է կոռուպցիայի և ճնշումների միջոցով և այնքան հզոր չէ, որ թույլ տա անհամաձայնություն:
Ինչպես է նա ամրապնդում Ռուսաստանի միջազգային դիրքերը: Ռուսաստանի բոլոր դաշնակիցները ամենաագրեսիվ և բոլորին ահաբեկող բռնակալներն են: Օժանդակոլվ սիրիական ռեժիմի պահպանման, ով սպանում է տասնյակ հազարավոր իր քաղաքացիներին և անգամ թույլ չտալով դրանց քննադատությունը ՄԱԿ-ի կողմից: Այն չի բարձարցնում Ռուսաստանի հեղինակությունը աշխարհում, այլ ընդհակառակը գցում է: Նա Ռուսաստանը դարձրել է բռնակալների բարեկամ և ճնշվածների թշնամի, նրան չեն հավատում այն ժողովուրդները, որոնք ցանկանում են մեր աշխարհը դարձնել ավել անվտանգ, խաղաղ և բարգավաճ:
Նախագահ Պուտինը չի հավատում այդ արժեքներին, քանի որ չի հավատում ձեզ: Նա չի հավատում, որ ազատության մեջ մարդ կարող է կանգնել իր սեփական թուլությունների վրա և կառուցել արդար, խաղաղ և ծաղկող հասարակություն: Կամ առնվազն նա չի հավատում, որ դա կարող են անել Ռուսաստանի քաղաքացիները: Այդ պատճառով նա իշխում է օգտագործելով այդ թուլությունները, կոռուպցիայի, ճնշումների և բռնության միջոցով: Նա իշխում է իր համար, սակայն ոչ ձեր:
Ես հավատում եմ, որ ռուս ժողովրդի մեծության և նրա ձգտմանը ապրել արդար, բաց հնարավորությունների հասարակությունում և ունենալ իր ձգտումներին և զոհաբերությանը արժանի կառավարություն: Երբ ես քննադատում եմ ձեր կառավարությունը, ես դա անում եմ, քանի որ Ռուսաստանի դեմ եմ տրամադրված, այլ այն պատճառով, որ դուք արժանի եք այնպիսի կառավարության, որը կհավատար ձեզ, կհարգեր ձեզ և ձեզ համապատասխան կլիներ: Ես հուսով եմ տեսնել այդ օրը, որ դա տեղի կունենա: