ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, իհարկե, կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը, պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։

«Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում»,- ասել է Պուտինը՝ Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությանը։


Ռուսաստանի ղեկավարը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է «Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունը»։

«Եզրափակելով՝ ես ուզում եմ սա ասել ահա թե ինչ։ Կրկնել, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչական գործողությունն է»,- ասել է նա։

Ըստ ՌԴ նախագահի՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, Քննչական կոմիտեն եւ մի շարք այլ գերատեսչություններ պետք է մանրամասն ուսումնասիրեն Ղրիմի կամրջի վրա կատարվածը։

«ԱԴԾ-ին, Քննչական կոմիտեին և մի շարք այլ գերատեսչություններին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել միջադեպը, ես կասկած չունեմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը երկուշաբթի գիշերը երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ճանապարհային բաղադրիչը, երկու չափահաս զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել։