Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հուլիսի 18-ին կսկսվեն որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։
Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Մոստարում կհյուրընկալվի «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա)։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել է 0:1 հաշվով։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ժալգիրիս» (Լիտվա)՝ 19:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:0)
«Ֆլորա» (Էստոնիա) - «Ռակուվ» (Լեհաստան)՝ 21:00 (առաջին խաղ՝ 0:1)
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Համրուն Սպարտանս» (Մալթա)՝ 21:00 (առաջին խաղ՝ 4:0)
«Շերիֆ» (Մոլդովա) - «Ֆարուլ» (Ռումինիա)՝ 21:00 (առաջին խաղ՝ 0:1)
«Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 22:00 (առաջին խաղ՝ 1:0)
ԲԱՏԷ (Բելառուս) - «Պարտիզանի» (Ալբանիա)՝ 22:00 (առաջին խաղ՝ 1:1)
ՏՆՍ (Ուելս) - «Հեկեն» (Շվեդիա)՝ 22:00 (առաջին խաղ՝ 1:3)
«Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) - «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա)՝ 23:15 (առաջին խաղ՝ 1:0)