Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հուլիսի 20-ին տեղի կունենան որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալվի էստոնական «Նարվա Տրանսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։


Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային ստադիոնում տեղի ունեցած առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:0 հաշվով։

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի ալբանական «Էգնատիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Ավանի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ալաշկերտը» կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։

«Ուրարտու» մարզադաշտում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1