«Դիմորդների թիվն այս տարի կազմել է 13.314, որը, նախարարի խոսքով՝ համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9․147 է և դա էլի մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ», - կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ընդունելությունն իրականացված է 7242-ի չափով և սա շատ ցածր ցուցանիշ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նախարարին՝ ասաց. «Կարող ենք արձանագրել, որ մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Եվ կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել»: