Երգչուհի, հաղորդավարուհի Անահիտ Հակոբյանը երեկ՝ հուլիսի 19-ին, նշել է ծննդյան տարեդարձը։ Անահիտն ինստագրամում, պարբերաբար, կիսվում էր ծննդյան խնջույքի մանրամասներով։ Երգչուհու համար, սակայն, ամենահիշարժանը, թերեւս, եղել է սիրելիի քայլը։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Anahit Hakobyan (@anahithakobyanofficial)

Անահիտի ընտրյալը փորձում է նրա հետ ցատկել լողավազնի մեջ, այնուհետեւ դուրս գալիս, գրկում նրան ու ամուսնության առաջարկություն անում։ Սիրելիի հարցն անակնկալի է բերում երգչուհուն, որը չի կարողանում թաքցնել երջանկության արցունքները։


«Մենք քայլել ենք ամենադժվար ճանապարհով, իսկ վերջում սերը հաղթում է»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Անահիտը։

356794208_674343037892402_6423141709183016061_n.jpg (214 KB)

Հավելենք, որ Անահիտի տարեդարձի հյուրերից էին նաեւ երգչուհի Աննա Դովլաթյանն ու ամուսինը՝ դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը։ Ինքը՝ հոբելյարը, եւ հյուրերից շատերը խնջույքին ներկայացել էին կարմիր գույնի հագուստով։ Անահիտը կրել է անթեւ զգեստ՝ մինչեւ հատակը հասնող ժանյակավոր շրջազգեստով, որն առջեւում աչքի է ընկնում հետաքրքիր բացվածքով։ Երգչուհու մազերը ձիգ հավաքված են, դիմահարդարումն ամբողջացնում է կարմիր շրթներկը, իսկ պարանոցը զարդարում փայլուն վզնոցը։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Anahit Hakobyan (@anahithakobyanofficial)