Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ ստեղծված յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է աշխատի իր ոլորտում, լուծի իր առջև դրված խնդիրները:
Լրագրողների այն հարցին, որ որոշ քաղաքական գործիչներ առաջարկում են հանրաքվեի դնել, ինչ կածիք ունի Քոչարյանը, վերջինս պատասխանեց, որ նրանք, ովքեր ունեն իրավասություն, կանցկացնեն: «Սահմանադրությունը թույլ է տալիս: Ես անձամբ չեմ որոշում կա սահմանադրություն կա կարգ: Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն»,- եզրափակեց Քոչարյանը:

 

Հիշեցնենք, որ որոշ քաղաքական գործիչներ պահանջում են, որ մաքսային միությանն անդամակցելու հարցը պետք է կայացվեր հանրաքվեի միջոցով: