Գեղեցիկ և առողջ ամառային արևայրուք ստանալու համար կարևոր է հետևել երկու պարզ կանոնների, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է մաշկաբան Ստանիսլավ Արկաննիկովը։
Արևայրուք ընդունելու ճիշտ ժամանակի ընտրությունը այն հիմնական պայմանն է, որը թույլ է տալիս գեղեցիկ արևայրուք անել՝ առանց առողջական բացասական հետևանքների, վստահ է նա։ Արկաննիկովի խոսքով՝ արևը մաշկին օգտակար է միայն առավոտյան և երեկոյան։ Մի մոռացեք, որ արևայրուքն ընդամենը օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան է ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, նշել է բժիշկը։
«Կենտրոնական Ռուսաստանում իդեալական ժամանակը արևածագից մինչև ժամը 11-ն է: Երեկոյան լավ է արևայրուք ընդունել ժամը հինգից հետո: Այս երկու ժամանակահատվածում արևայրուքի վտանգ գործնականում չկա,- կարծում է Արկաննիկովը՝ հավելելով,-Եթե ձեզ ստիպում են օրվա կեսին լինել արևի տակ, ապա պետք է մաշկին արևապաշտպան քսուք քսել, սա աքսիոմա է»։
Երկրորդ կանոնը վերաբերում է մաշկի խնամքին, որը կարող է «կեղևավորվել», եթե արևայրուքից հետո չօգտագործեք հատուկ դեղամիջոցներ և կոսմետիկա, շարունակել է բժիշկը։
«Արևայրուքից հետո պարտադիր է մաշկին քսել խոնավեցնող սնուցող կոմպոզիցիա: Դա կարող է լինել սովորական միջոց բորբոքումների և այրվածքների դեմ կամ հատուկ կոսմետիկ լոսյոն: Այնուհետև մաշկի տեսանելի կլեպ չի լինի, նույնիսկ եթե այն փոքր-ինչ այրվի»,- Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Ստանիսլավ Արկաննիկովը: