Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն ավելի դանդաղ ընթանում, քան ակնկալվում էր, հաղորդում է unian.net-ը։
«Մենք նախատեսում էինք այն սկսել գարնանը, բայց մենք չսկսեցինք, քանի որ չունեինք բավարար զինամթերք եւ զենք, չունեինք այդ զենքին պատշաճ պատրաստված բրիգադներ։ Քանի որ մենք սկսեցինք մի փոքր ուշ, դա Ռուսաստանին ժամանակ տվեց ականապատելու մեր ամբողջ հողը եւ կառուցելու պաշտպանական մի քանի գծեր»,-ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ «օկուպանտները ժամանակ ունեին նախապատրաստվելու Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը»։
«Այնուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը շարունակվում է, եւ մենք մոտենում ենք այն պահին, երբ գործողությունները կարող են թափ հավաքել»,-հավելել է Զելենսկին։