Ցանկացած պետություն իր սուվերենությունը պահպանում է, խոսքը վերաբերում է այն հատվածին, որը կապված է մաքսային համակարգի հետ, և այդ մասով չկա աշխարհում այնպիսի փորձ, որը Մաքսային միության ցանկացած երկիր, որոշակի իրավասություններ ուղարկում է մյուս երկրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Մաքսային միության իմաստն այն է, որ ավելի արագ զարգանան երկրների տնտեսությունները:

Խոսելով ստեղծված աշխատանքային խմբերի մասին, փոխնախարարն ասաց, որ ստեղծված յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է աշխատի իր ոլորտում, լուծի իր առջև դրված խնդիրները:

«Ամեն ինչ մեկ օրում չի արվում: Դրանք պետք է վերլուծեն, թե Մաքսային միությանը միանալու հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել»,-իր խոսքում նշեց Շավարշ Քոչարյանը: