Թուրքիայի կենտրոնական մասում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոզան (Ադանայի նահանգ) քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։