Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաեւ հումանիտար ոլորտը, ինչպես նշվել է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարեւոր է ձեւավորել դրական մթնոլորտ Ադրբեջանի եւ Հայաստանի հանրությունների, փորձագիտական հանրույթների ներկայացուցիչների, հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսությունը շարունակելու համար, ռուսական աջակցությամբ, ինչպես նաեւ գործադրելու համար միջխորհրդարանական շփումները՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման նպատակով։ Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, ինչպես բոլորս հիանալի տեսնում ենք ու հասկանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերն են քննարկվել երեկ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Հույս ունենք, որ նշյալ շփումներն առաջիկայում կլինեն»,- ասել է նա։