Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է ազատ գործի: Այս մասին նա գրել Է իր Twitter-ի էջում ՝ տարածելով ԿԽՄԿ-ի հայտարարությունը։

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ բարդ պայմաններում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին», - գրել է Կլաարը։