«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ անելու նպատակով։ ՀՀ օրինակով որոշել են ռազմական դրության ժամանակ Արցախի տարածքում ինտերնետ կայքերի, սոցցանցերի գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրականացնել։ Նաեւ հեռուստատեսության, համացանցի եւ ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում։
Առաջարկվում է նաեւ քաղաքացիների անշարժ գույքի տնօրինում, եթե նրանք բացակայում են Արցախից։ Ինչպես նաեւ՝ ընտրովի մարմինների՝ ՀՌԱՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարների նշանակում նախագահի կողմից։ Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում