Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հուլիսի 27-ին տեղի կունենան որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները։

Չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» կհյուրընկալվի ռումինական «Ֆարուլին»։ Փոխչեմպիոն «Փյունիկը» Շվեդիայում կխաղա «Կալմարի» հետ։


«Արարատ-Արմենիան» Երեւանում կընդունի հունական «Արիսին», «Ալաշկերտը» Աբովյանում կխաղա հունգարական «Դեբրեցենի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» - «Դեբրեցեն»՝ 19:00

«Արարատ-Արմենիա» - «Արիս»՝ 19:00

«Կալմար» - «Փյունիկ»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Ֆարուլ» - «Ուրարտու»՝ 21:30