Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցեւին ազատելլ պարտադիր զինվորական ծառայությունից:
Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու են ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և Եվրոպայի նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին: