Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Ռումինիայում մրցեց «Ֆարուլի» հետ եւ պարտվեց 2:3:
Առաջինը հաջողության հասավ երեւանյան թիմը 23-րդ րոպեին ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոյի գոլի շնորհիվ, սակայն 4 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը։
38-րդ րոպեին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին առաջ մղեց ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ֆարուլը» վերականգնեց հավասարությունը։
Ավելացված ժամանակում ռումինական թիմը կարողացավ խփել հաղթական գոլ։
Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 3-ին։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Ֆարուլ» (Ռումինիա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 3:2
Տուդոր Բալուցե, 27, Ադրիան Մազիլու, 45+4, Յոնուց Լարիե, 90+5 - Արտյոմ Մաքսիմենկո, 23, Իվան Զոտկո, 38