Հայաստանի կառավարության` սեպտեմբերի 19-ին կայացած նիստի ժամանակ, որոշում է կայացրել Արարատ քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններ նշանակել՝ կապված օգոստոսի 15-ին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի վախճանվելու հետ:
Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են նաև, որ վաղաժամ դադարեցվել են Արարատի մարզի Նշավան գյուղական համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանի լիազորությունները: Մկրտիչ Ներսիսյանը հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով, իսկ Խաչիկ Հովհաննիսյանը մահացել է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նաև Արամ Արսենյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։