Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղ բանակցությունների՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար, սակայն դրան խանգարում է Կիևի «անհաշտ դիրքորոշումը»։
«Ռուսական կողմը շարունակում է բաց լինել, ինչը չի կարելի ասել ուկրաինացիների մասին։ Ուկրաինացիները պահպանում են իրենց անզիջում դիրքորոշումը: Հատկապես հիմա, երբ նրանք գտնվում են ծանր իրավիճակում, այնուամենայնիվ, շարունակում են մերժել երկխոսության ցանկացած հնարավորություն»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի շրջանակներում. մեջբերում է «Ինտերֆաքս»-ը: