Արդեն հայտնի են այս աշնանը ներկայացվելիք iPhone 15 շարք բոլոր հեռախոսների գները։ Բրիտանական Barclays բանկի վերլուծաբան Թիմ Լոնգը, վկայակոչելով Ասիայում iPhone-ների մատակարարման շղթայի ընկերությունների տվյալները, ասել է, որ iPhone 15 Pro/Max-ն ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro/Max-ը։
Այսպիսով` iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Վերլուծաբանը կարծում է, որ ստանդարտ iPhone 15 և iPhone 15 Plus մոդելների գները կմնան նույնը, ինչ նախորդ տարի։
ԱՄՆ-ում iPhone 15 շարքի սմարթֆոնները կարող ունենալ հետևյալ գները․
iPhone 15՝ 799 դոլար (գինը չի փոխվում),
iPhone 15 Plus՝ 899 դոլար (գինը չի փոխվում),
iPhone 15 Pro՝ 1099 դոլար (999 դոլար էր),
iPhone 15 Pro Max՝ 1299 դոլար (1099 դոլար էր),
Այս շաբաթվա սկզբին Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Apple-ը դիտարկում է iPhone 15 Pro մոդելների գինը բարձրացնելու հնարավորությունը, ընդորում՝ չէր նշվում, թե որքանով: Նաև տեղեկություններ եղան այն մասին, որ նոր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի դեֆիցիտ է սպասվում։
NEWS.am Tech-ը նաև տեղեկացրել էր, որ Apple-ը պատահաբար բացահայտել է iPhone 15-ի հիմնական առանձնահատկությունը։
Ի դեպ, արդեն հայտնի է, թե ինչպիսի տեսք կունենան iPhone 15-ի բոլոր մոդելները․ ցուցադրվել են դրանց ճշգրիտ պատճենները։
iPhone 15-ի շարքի սմարթֆոնների շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։