Կաթը շատ արժեքավոր սննդանյութ է համարվում։ Կաթի բաղադրիչ տարրերից օրգանիզմի լիարժեք սնման համար հատկապես կարևոր նշանակություն ունեն կաթնայուղն ու սպիտակուցները։ Այսօր հաճախ ենք հանդիպում հայտարարությունների և բացահայտումների այն մասին, որ այս կամ այն կաթնամթերք արտադրող ընկերության արտադրանքում հայտնաբերվում են տարատեսակ խախտումներ, այդ թվում՝ հումքի բնական լինելու վերաբերյալ։

Կաթի սպիտակուցները լիարժեք են, դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Կաթի մեջ մտնող հիմնական սպիտակուցներն են կազեինը, լակտալբումինը և լակտոգլոբուլինը, որոնք պարունակում են մոտ 20 ամինաթթու (10-ը՝ անփոխարինելի)։


Թեմայի շուրջ Yelaket.am-ը զրուցել է Սյունիքում արտադրվող Էլոլա ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանի հետ, որը հաստատել է՝ խնդիրն իսկապես ակտուալ է, անգամ այն աստիճան, որ շատերը մոռացել են բնական կաթի համը։ Վերջինս ընդգծել է, սակայն, որ Էլոլա կաթնամթերքի գնորդները կարող են վստահ լինել, որ ձեռք են բերում բացառապես բնական կաթից պատրաստված ապրանք, ինչն ընկերության գլխավոր առավելությունն է։


Իսկ Էլոլա-ի վաճառքի պատասխանատու Վահագն Վարդայանը՝ խոսելով Էլոլա ընտրելու պատճառների մասին նշել է․ «Էլոլա ընկերությունն այն եզակիներից է Հայաստանում, որն իր ամբողջ արտադրանքը ստանում է միմիայն բնական կաթից, որը մենք վերցնում ենք Սյունիքի մարզի ֆերմերային տնտեսություններից, իսկ նրանք կաթը ստանում են Սյունիքի մարզի ալպիական մարգագետիններից, դրան գումարվում է Սյունիքի մաքուր քաղցրահամ ջուրը, ստացվում է Էլոլա բարձրակարգ պանիր և կաթնամթերք, որն իր համով և որակով տարբերվում է մնացած մյուս բոլոր կաթնամթերքներից»։


Վերջինս խոսքը եզրափակեց՝ ասելով, որ ընկերությունը միշտ պահել է որակը, ավանդույթները ու շարունակում է նույն ոճով աշխատել։


ԷԼՈԼԱ պանիրներն ու կաթնամթերքը վաճառվում են Երևանի գրեթե բոլոր սուպերմարկետներում, ԷԼՈԼԱ ֆիրմային խանութում (հասցե՝ Քաջազնունի 2/1), ինչպես նաև՝ առաքման միջոցով (հեռախոսահամարը՝ 077 206 221)։