Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցից հացահատիկի գործարքի վերականգնման մասին՝ չնայած վերջինի համառ խնդրանքին։ Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ դիվանագետներին, տեղեկացրել է The Wall Street Journal-ը (WSJ), փոխանցել է «Лента»-ն։

Նշվել է, որ մինչ Կրեմլը հրաժարվում է պետությունների ղեկավարների մակարդակով այս թեմայի վերաբերյալ ցանկացած բանակցությունից, թուրք պաշտոնատար անձինք շարունակում են պնդել այլ ալիքներով երկխոսությունը վարելու հարցում։


«Ես կարծում եմ, որ ռուսական կողմը եւ հատկապես Կրեմլը կասկածի տակ են դնում Էրդողանի մտածելակերպը։ Անսովոր է, որ նա [Պուտինը] չի պատասխանում [օտարերկրյա պետությունների ղեկավարների] հեռախոսազանգերին»,- WSJ-ին ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության նախկին բարձրաստիճան դիվանագետ Գուլրու Գեզերը։

Էրդողանը կարծում էր, որ Վլադիմիր Պուտինը կցանկանար երկարացնել հացահատիկի գործարքը։ Նա հավաստիացրել է, որ հեռախոսային բանակցություններ կվարի ռուս գործընկերոջ հետ, որպեսզի քննարկի գործարքը՝ չսպասելով իրենց հանդիպմանն օգոստոսին։