Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները հետկոնֆլիկտային շրջանում հենվում են միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա։ Հայաստանին Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը բխում է երկրների ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքից՝ փոխադարձ հիման վրա, կարեւոր նշանակություն ունի։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է APA-ն։
Նա նշել է, որ «Հայաստանի կողմից իր զինված կազմավորումները դուրս չբերելը՝ հակառակ իր պարտավորությունների, Զանգեզուրի միջանցքը բացելուն խոչընդոտելը, միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին՝ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների պաշտպանության պատրվակով, ինչպես նաեւ խոչընդոտների ստեղծումը Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների վերինտեգրման հարցում տարածաշրջանում խաղաղության եւ հանդարտության կարեւորագույն սպառնալիքներից են»։