Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարեւորության մասին, հաղորդում է Anadolu-ն։
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի ծավալը մինչեւ նախատեսված 15 մլրդ դոլար ավելացնելու ջանքերը հաջողությամբ շարունակվում են: Նա ընդգծել է, որ երկու երկրների շահերից է լիարժեք համագործակցել էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում:
Նշելով անդրկասպյան երկաթուղու եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությունը՝ Էրդողանը նշել է այդ ճանապարհների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Նա կարեւորել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացումը» եւ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ իրականացումը։