Սիրիայի կենտրոնական շրջանում ավտոբուսը պայթել է արկի վրա, որի արդյունքում զոհվել է 19 մարդ: Այս մասին հաղորդում է Associated press գործակալությունը՝ հղում կատարելով իշխանական աղբյուրներին:
Ինչպես հաղորդում է նահանգային կառավարությունը դեպքը տեղի է ունեցել մեծ մասամբ ալևի բնակչություն ունեցող Հոմս նահանգում: Աղբյուրը տեղեկատվություն չունի, թե ինչու է ավտոբուսը դարձել չարագործների նշանակակետ: