Երևանցին ինչպես եղել է, այնպես էլ շարունակելու է լինել որոշողի դերում։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք ազատ, արդար, մրցակցային և ժողովրդավարական ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը։
«Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, ժողովրդավարական եւ մրցակցային։ Երեւանի ընտրողը պետք է շարունակի լինել եւ ուժեղացնել որոշողի իր դերը եւ դերակատարումը։ Չնայած ընտրությունների ազատության եւ արդարության թեման, ըստ էության, այլեւս խորը օրակարգային հարց չէ Հայաստանում, որովհետեւ դա այլեւս ամենօրյա իրողություն է, բայց առավել եւս այս ընտրություններում այդ սկզբունքին շատ հետեւողական եւ սկզբունքային պիտի լինենք։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Երեւանի ընտրողների վստահության քվեն ստանալ։ Եթե մենք կարողանանք պատշաճ ձեւով ի ցույց դնել մինչեւ այժմ Երեւանին մեր մատուցած ծառայությունները եւ այն ծառայությունները, որոնք մենք առաջիկայում պատրաստվում ենք մատուցել Երեւանին։
Ես համոզված եմ, որ երեւանցին կվերահաստատի 2018 թվականին մեր քաղաքական թիմին տված վստահության քվեն»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երեւանցին շարունակելու է լինել որոշոշի դերում.
«Մենք համոզված ենք, որ սեպտեմբերի 17-ի ընտրություններում երեւանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը։ «Քաղաքացիական պայմանագրին» էլ մաղթում եմ աշխատանք եւ հաղթանակ ընտրություններում»։