Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայնը ամերկյան «Քոլամբուս Քրյուից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Սաուդյան ակումբը պաշտոնական հաղորդագրությունում Սելարայանին ներկայացրել է արգենտինացի ֆուտբոլիստ։
Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։
Սելարայանը 2020թ․ հունվարից էր հանդես գալիս «Քոլամբուս Քրյու» թիմում՝ 107 խաղում խփելով 42 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում: