Ընթացիկ շաբաթվա չորեքշաբթին եւ հինգշաբթին Իրանում հայտարարվել են հանգստյան օրեր անոմալ շոգի պատճառով, տեղեկացրել է իսլամական հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։
«Անոմալ շոգի հետ կապված՝ քաղաքացիների առողջության պաշտպանության նպատակով կառավարությունը համաձայնել է առողջապահության նախարարության առաջարկին՝ ամբողջ երկրում չորեքշաբթին եւ հինգշաբթին հանգստյան օրեր հայտարարելու մասին»,- Բահադորի Ջահրոմիի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
IRNA գործակալության տեղեկացմամբ՝ նախօրեին Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին առաջարկել էր կառավարությանը հանգստյան օրեր հայտարարել այն շրջաններում, որտեղ օդի ջերմաստիճանը բարձրանում է 40-ից։