Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությունը երեկ Մերձմոսկովյան շրջանի Օդինցովի շրջանում Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային շրջանի գլխավոր վարչության աշխատակիցները դրամաշորթման մեղադրանքով ձերբակալել են 48 ամյա «օրենքով գող» Վաղիֆ Սուլեյմանովին, ով քրեական շրջաններում հայտնի է որպես Վագիֆ Բաքվեցի անվամբ:
Վագիֆին ձերբակալել են Подмосковные вечера ռեստորանում, որը գտնվում է Ռուբլյով-Ուսպենսկի մայրուղու վրա գտնվող Ժուկով բնակավայրում: Ձերբակալության պահին ոստիկանները Վագիֆի մոտ հայտնաբերել են 116 հազար ռուբլի, որը նրան էր փոխանցել ոմն անհատ ձեռներեց: Ընդհանուր առմամբ ըստ գործակալության տվյալների «օրենքով գողը» ձեռնարկատիրոջից շորթել է 18 մլն ռուբլի: Վագիֆի հետ միասին ձերբակալվել է նրա օգնական Վրաստանի քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է Նագան ատրճանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բազմիցս դատապարտված Վագիֆ Սուլեյմանովը ժամանակից շուտ դուրս էր եկել այս տարվա հուլիսին երկու տարվա ազատազրկումից հետո: