Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն Ռուսաստանի գավաթի խաղարկության երկու խաղով որակազրկել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Սպարտակին»։


Էդուարդ Սպերցյանը մրցակցի սրունքին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել 44-րդ րոպեին 0:1 հաշվի ժամանակ։

D խմբում «Սպարտակի» եւ «Կրասնոդարի» հետ ընդգրկված են նաեւ Մոսկվայի «Դինամոն» եւ «Պարի Նիժնի Նովգորոդը»։