Հենց կառավարության գործունեության արդյունքում է, որ մենք հնարավորություն ունենք դեռ պայքարելու, չհանձնվելու, սովի չմատնվելու եւ այդ առումով մեղադրանքներն անհիմն են: յս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով այն հարցին, որ իշխանություններին մեղադրում են անհրաժեշտ ապրանքներ բավարար ճափով չպահուստավորելու համար:
«Այո, այս հարցազրույցի նպատակն այն էր՝ ժողովրդին հայտարարվելու, որ Արցախի իշխանությունները ունենալով Արցախի ժողովրդի կարծիքը, տեսակետը, հայտարարում է, որ մենք առաջնորդելու ենք այդ պայքարը: Մենք շարունակելու ենք ինքնորոշման պայաքարը: Մեզ ասում են, որ մենք այդ 6-7 ամիսների ժամանակ կարող էինք ավելի պատրաստաված լինեինք, այո, կարող էինք, բայց այսօր մենք կարտոֆիլի գծով ստանում ենք 5-6 հազար տոննա բերք, ցորենի գծով այնքան, որ թույլ է տալիս՝ ձգելու, ունենալ ալյուր: Նույն բանջարաբոստանային հազարավոր տոննաներով ապրանքներ: Այսինքն՝ կառավարության նպատակը եղել է բերել, պահեստավորել, այլ բերել, արտադրել, եւ այդ արտադրանքն է մեզ թույլ տալիս ունենալ գոնե նվազագույն ապրանքը ունենալ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում լինելու է ուղերձ ուղղված միջազգային հանրությանը, դերակատարներին,նաեւ ակնկալում են ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում, ճնշում Ադրբեջանի վրա:
«Այո, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը միջազգային ազդեցության առումով, դրա համար այս փուլում մեր պայքարը շարունակվելու է այդ հարթակներում եւ ակնկալում ենք՝ որոշակի հաջողություններ ունենալ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը իր հարցազրույցը եզրափակեց նրանով, որ հանուն իրենց ապագայի, ժողովրդի ,ինքնորոշման իրավունքի, նահատակվածների, հանուն Արցախի փրկության պետք է պայքարեն, իսկ զրկանքները ժամանակավոր են, անցողիկ են: