Սանկտ Պետերբուրգում ոստիկանը իր կնոջը սպանլուց և վերջինիս սիրեկանին վիրավորելուց հետո դանակով հարվածել է իրեն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչությանը:
Ոստիկանի մարմինը հայտնաբերել են Նարոդնայա փողոցի վրա գտնվող տան բակում: Այդ դեպքից մի քանի ժամ առաջ տան շքամուտքում հայտնաբերվել են 32 ամյա կնոջ և վերջինիս 39 ամյա սիրեկանի Բելոռուսի քաղաքացու մարմինները:
Կինը, ով պատրաստվել է դիմել բաժանման համար, իր սիրեկանի հետ թաքնվել է ընկերուհու տանը:
«Հարբած ոստիկանը բազմաթիվ դանակով հարվածներ է հասցրել իր կնոջը և վերջինիս սիրեկանին, իսկ այնուհետև ինքնասպան եղել»,- այս մասին նշված է ՆԳՆ գլխավոր վարչության կայքում:
Կինը ստացված վերքերից մահացել է: Նրա սիրեկանը հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում: Գործի բոլոր հանգամանքները պարզելու համար տարվում է հետաքննություն: